Shamshyan.com. Նոյեմբերի 13-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Գ-1» թաղամասի հասցեներից մեկում գտնվող տանը ամուսինը, գտնվելով տնային կալանքի տակ, ծեծի է ենթարկել կնոջը, փորձել է խեղդել, ինչպես նաև իր մոտ ունի անհայտ տեսակի հրազեն։
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 12։30-ի սահմաններում, Աջափնյակ վարչական շրջանի հասցեներից մեկում գտնվող տանը կենցաղային և անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության վարչական հսկողության տակ գտնվող 37-ամյա Տ․ Թ․-ն, անչափահաս որդու՝ 5-ամյա Տ․ Թ․-ի ներկայությամբ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը՝ 34-ամյա Մ․ Ս․-ի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով աջ ձեռքի դաստակի արտաքին հատվածի վնասվածք։
Նա նաև փորձել է խեղդել կնոջը, ինչի հետևանքով վերջինիս պարանոցի աջ և ձախ հատվածներում առաջացել են քերծվածքներ և կարմրածություն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մաշտոցի համայնքային ոստիկաններին կինը հայտնել է, որ ամուսինը ատրճանակն ուղղելով իր վրա՝ սպառնացել է սպանել իրեն:
Քրեական վարույթի շրջանակներում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս «Գ-1» թաղամասի տներից մեկի հարակից բակում՝ աստիճանների տակ, հայտնաբերվել է մարտական «Մակարով» տեսակի, առանց գործարանային համարների ատրճանակ՝ լիցքավորված 8 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներով։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: