Հայ մարմնամարզիկները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

Հայաստանի ներկայացուցիչները հաջող ելույթներ են ունեցել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող սպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարում, հաղորդում է ՀՄՖ մամուլի ծառայությունը:

Մեծահասակների պայքարում Ռոբերտ Գյուլումյանն արծաթե մեդալի է արժանացել ազատ վարժություններում:

Հայաստանի երիտասարդների հավաքականի ներկայացուցիչ Արման Ղուկասյանը նժույգ թափեր վարժությունում դարձել է հաղթող՝ նվաճելով ոսկե մեդալ:

Երիտասարդների հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ Ռոմիկ Մելքոնյանն օղակների վարժությունում նվաճել է բրոնզե մեդալ, իսկ Մարատ Հովհաննիսյանը երկրորդ տեղն է գրավել ազատ վարժություններում:

Նարե Ավագյանը պատանիների բազմամարտում արժանացել է բրոնզե մեդալի, իսկ Գրիշա Սարգսյանը արծաթե մեդալներ է նվաճել ազատ և օղակների վարժություններում:

Հայաստանի պատանիների հավաքականի ներկայացուցիչ Գրիշա Սարգսյանը երկու գործիքների՝ ազատ վարժությունների և օղակների եզրափակիչներում նվաճել է արծաթե մեդալներ։

Leave a comment