ՀԷՑ-ը դատի է տվել Գևորգ Պապոյանին․ Փաստինֆո

ՀԷՑ-ի անունից հայց է ներկայացվել՝ ընդդեմ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի։ «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ հայցադիմումը դատարան մուտքագրվել է նախօրեին՝ հունվարի 15-ին և նույն օրը մակագրվել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Սամվել Բաբայանին։


Հայցով ՀԷՑ-ը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Պապոյանին հրապարակային հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները, որոնք վերջինս հայտնել է Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում։ Պապոյանի հայտարարությնաը, թե Հայաստանի Էլեկտրական Ցանցեր ընկերությունը ինչ-ինչ ձևերով կողոպտում է հայ ժողովրդին, ըստ հայցվորի, զրպարտչական են, սուտ են և անհիմն և չեն համապատասխանում իրականությանը։


Հերքումից բացի հայցվորը պահանջում է փոխհատուցում՝ 6 մլն դրամի չափով։


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment