ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանցիները զննում են մարտական դիրք գնացող հայ զինվորներին․ քաղաքագետ

16.01.26 | 10:07






Հայաստանի ինքնիշխանության աստիճանը լավ պատկերացնելու համար իմացեք, որ մենք ունենք մարտական դիրք, որտեղ հերթափոխի մեկնող մեր զինվորներն անցնում են ադրբեջանական ճանապարհային արգելափակիչով (шлагбаум)՝ զննությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Ադրբեջանական այդ արգելափակիչը գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում։ Ու ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանցիները զննում են մարտական դիրք գնացող հայ զինվորներին։ Ահա այսպիսի ինքնիշխանություն»,-գրել է նա։

Leave a comment