Երևանի մետրոն ամբողջությամբ կարդիականացվի – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Երևանի մետրոպոլիտենի արդիականացման ծրագրով նախատեսվում է ամբողջությամբ փոխել ենթակառուցվածքները և վագոնները, ինչպես նաև դիտարկել ռելսերի ամբողջական փոխարինումն ու նոր ստանդարտների ներդրումը։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ մետրոյի արդիականացման ծրագրի նվազագույն ֆինանսավորման հարցը հաստատվել է մոտ հինգ ամիս առաջ կառավարությունում ներդրումային կոմիտեի շրջանակում։

«Ամբողջապես փոխվում է մետրոյի ենթակառուցվածքը, ամբողջապես փոխվում են վագոնները, դիտարկելու ենք ռելսերի ամբողջական փոխարինումը, նոր ստանդարտների ներդրումը», – նշել է Ավինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նա նաև հայտնել է, որ 2016-2026 թվականներին մետրոպոլիտենի ուղևորահոսքը կրկնապատկվել է, իսկ վագոնների քանակն ավելացել է շուրջ 40%-ով։

Ավինյանը հայտնել է նաև, որ նախատեսվում է ձեռք բերել ևս երեք վագոնից բաղկացած նոր շարժակազմ, որի մրցույթը, ըստ նրա, նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի 4-ին։ Բացի այդ, նախատեսվում է վերանորոգել ևս ութ վագոն։

Անդրադառնալով արդիականացման ծրագրի իրականացման ընթացքում մետրոյի աշխատանքի հնարավոր դադարեցմանը՝ քաղաքապետը նշել է, որ ռելսերի փոխարինման աշխատանքներն իրականացվում են գիշերային ժամերին, երբ մետրոպոլիտենը չի գործում։

Նրա խոսքով՝ հաջորդ տարի արդեն կարող է ընտրվել ծրագրի հաղթող ընկերությունը, որից հետո ամբողջական շարժակազմը ներդնելու և նախատեսված աշխատանքներն իրականացնելու համար կպահանջվի մոտ մեկուկես տարի։

ԱՌԿԱ

Leave a comment