«Ճակատին դաջվող պիտակներից, կարծում եմ, դուք և ձեր կուսակցությունը պետք է խուսափի խոսելուց․ այս ութ տարիների ընթացքում այնքան պիտակներ եք հավաքել ձեր ճակատին, որ դրա մասին խոսելն ամոթ է»,- ԱԺ ամբիոնից դիմելով իշխող ուժին՝ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիաննա Գասպարյանը։ «Պատերազմներ ու այսքան դժբախտություն բերած կուսակցությունն ու խաղաղություն բառերը համադրելի չեն, մի արժեզրկեք խաղաղություն բառը։ Դուք և խաղաղությունն աղերսներ չունեք»,- շարունակեց նա։