Ուկրաինական անօդաչուների հարձակում Լուգանսկի վրա. երեք մարդ զոհվել է, վեցը` վիրավորվել

Բաժանորդագրվել

Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են բնակելի բազմաբնակարանային շենքերում քնած մարդկանց, նշել է ԼԺՀ-ի ղեկավարը։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Լուգանսկի Յուբիլեյնի գյուղի վրա Ուկրաինայի զինված ուժերի զանգվածային հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, վեցը՝ վիրավորվել։ Այս մասին ԼԺՀ-ի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը հայտնել է Telegram–ում։

Նշվում է, որ օդային թիրախների մեծ մասը խոցվել է շարժական կրակային խմբերի կողմից, սակայն մի քանի անօդաչուի հաջողվել է հարձակում իրականացնել։

«Նեոնացիստները հարվածել են բնակելի բազմաբնակարանային շենքերում քնած մարդկանց։ Դրանցից մեկում փլուզվել են շքամուտքերի միջև գտնվող բետոնե ծածկը։ Նախնական հայտնի է վեց վիրավորի մասին», – ասվում է հաղորդագրության մեջ։

Մարզպետի խոսքով՝ տուժածների թվում 2018 թվականին ծնված մի աղջիկ կա։

«Ցավոք, կան զոհեր։ Նախնական հայտնի է երեքի մասին», – գրել է Պասեչնիկը։

Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Leave a comment