ՌԴ ԱԳՆ․ Ռուսաստանն ու Վրաստանը մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել

Ռուսաստանն ու Վրաստանը մի շարք գործնական պայմանավորվածություններ են ձեռք բերել 2 երկրների միջև վերսկսված ուղիղ երկխոսության շրջանակում: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։

Նոյեմբերի 16–ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը և Վրաստանը վերականգնել են ուղիղ շփումները հատուկ ներկայացուցիչների մակարդակով։

«Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում երկկողմ փոխգործակցության արդիական հարցերի շուրջ՝ շեշտը դնելով առևտրատնտեսական և մշակութային-մարդասիրական համագործակցության վրա։ Ձեռք են բերվել մի շարք գործնական պայմանավորվածություններ», – նշել են գերատեսչությունից` ամփոփելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի և Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ կապերի գծով հատուկ ներկայացուցիչ Գեորգի Զուրաբաշվիլիի հանդիպման արդյունքները։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև շփումները հատուկ ներկայացուցիչների մակարդակով ընդհատվել էին 2024 թվականի գարնանը։

Sputnik Արմենիա

Leave a comment