https://arm.sputniknews.ru/20261120/uitkvofy-ardjunavet-e-anvanel-ukrainaji-harcvov-berlinum-teghi-unecats-handipumy-109564726.html
Ուիտկոֆը արդյունավետ է անվանել Ուկրաինայի հարցով Բեռլինում տեղի ունեցած հանդիպումը
Ուիտկոֆը արդյունավետ է անվանել Ուկրաինայի հարցով Բեռլինում տեղի ունեցած հանդիպումը
Sputnik Արմենիա
Քննարկումները առարկայական բնույթեն կրել, նշել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը։ 20.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-20T08:37+0400
2026-11-20T08:37+0400
2026-11-20T08:41+0400
սթիվեն ուիտկոֆ
ջարեդ քուշներ
եվրոպա
ուկրաինա
բանակցություններ
ամն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/14/109564016_0:0:1500:844_1920x0_80_0_0_d39f85eecf7d1e83978a94e804f8523a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆնախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը արդյունավետ և անկեղծ է անվանել Բեռլինում կայացած եվրոպական դաշնակիցների հետ «ցանկացողների կոալիցիայի» հանդիպման ժամանակ տեղի ունեցած բանակցությունները: Ավելի վաղ ԱՄՆ նախագահի մյուս հատուկ բանագնաց Ջարեդ Քուշներն այդ հանդիպումը բովանդակալից և հաջողված էր որակել:Նրա խոսքով՝ ամերիկյան պատվիրակության Բեռլին այցի նպատակը եվրոպացի գործընկերների հետ անմիջական փոխգործակցությունն էր, կարծիքների փոխանակումն ու հետագա քայլերի քննարկումը: Ինչպես նշել է ԱՄՆ հատուկ բանագնացը, քննարկումները առարկայական բնույթ են կրել։ Նանաև բարձր է գնահատել մոտեցման լրջությունն ու հանդիպման բոլոր մասնակիցների ներգրավվածությունը: Ուիտկոֆը նաև ընդգծել է, որ առջևում դեռ մնում է կարևոր աշխատանք, որը Վաշինգտոնը մտադիր է շարունակել դաշնակիցների հետ սերտ համակարգմամբ ՝ տևական խաղաղության հասնելու համար:Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 12-ին Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆին և Ջարեդ Քուշներին: Մոսկվայում կայացած հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ եվրոպական երկրները փորձում են միանալ Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացին, սակայն նրանք պետք է կողմնորոշվեն՝ պատերազմ են ուզում, թե խաղաղություն: Ընդ որում, նա նշել է, որ առայժմ Եվրոպայի բոլոր գործնական գործողությունները վկայում են հենց հակամարտության շարունակման ձգտման մասին:
եվրոպա
ուկրաինա
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/14/109564016_75:0:1408:1000_1920x0_80_0_0_b936aeac576272acfe59bc06898924e2.jpg.webp
սթիվեն ուիտկոֆ, ջարեդ քուշներ, եվրոպա, ուկրաինա, բանակցություններ, ամն
սթիվեն ուիտկոֆ, ջարեդ քուշներ, եվրոպա, ուկրաինա, բանակցություններ, ամն
Քննարկումները առարկայական բնույթեն կրել, նշել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆնախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը արդյունավետ և անկեղծ է անվանել Բեռլինում կայացած եվրոպական դաշնակիցների հետ «ցանկացողների կոալիցիայի» հանդիպման ժամանակ տեղի ունեցած բանակցությունները: Ավելի վաղ ԱՄՆ նախագահի մյուս հատուկ բանագնաց Ջարեդ Քուշներն այդ հանդիպումը բովանդակալից և հաջողված էր որակել:
«Այսօր ես և Ջարեդ Քուշները միացանք մեր եվրոպական դաշնակիցներին Բեռլինում «ցանկացողների կոալիցիայի» հանդիպմանը: Բանակցությունները եղել են անկեղծ և արդյունավետ», – գրել է Ուիթկոֆը X սոցցանցում։
Նրա խոսքով՝ ամերիկյան պատվիրակության Բեռլին այցի նպատակը եվրոպացի գործընկերների հետ անմիջական փոխգործակցությունն էր, կարծիքների փոխանակումն ու հետագա քայլերի քննարկումը: Ինչպես նշել է ԱՄՆ հատուկ բանագնացը, քննարկումները առարկայական բնույթ են կրել։ Նանաև բարձր է գնահատել մոտեցման լրջությունն ու հանդիպման բոլոր մասնակիցների ներգրավվածությունը: Ուիտկոֆը նաև ընդգծել է, որ առջևում դեռ մնում է կարևոր աշխատանք, որը Վաշինգտոնը մտադիր է շարունակել դաշնակիցների հետ սերտ համակարգմամբ ՝ տևական խաղաղության հասնելու համար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 12-ին Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆին և Ջարեդ Քուշներին: Մոսկվայում կայացած հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ եվրոպական երկրները փորձում են միանալ Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացին, սակայն նրանք պետք է կողմնորոշվեն՝ պատերազմ են ուզում, թե խաղաղություն: Ընդ որում, նա նշել է, որ առայժմ Եվրոպայի բոլոր գործնական գործողությունները վկայում են հենց հակամարտության շարունակման ձգտման մասին: