Ե՞րբ և որտե՞ղ կկայանա հայկական երկաթուղու հարցերով աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը

https://arm.sputniknews.ru/20261120/erb-ev-vortegh-kkajana-hajkakan-erkatughu-harcervov-ashkhatanqajin-khmbi-erkrvord-handipumy-109551577.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0c/108010035_89:0:1512:1067_1920x0_80_0_0_c54c01573d2d94c0a40a85f60c2f8620.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հարավկովկասյան երկաթուղի (հկե), ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան

հարավկովկասյան երկաթուղի (հկե), ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան

Բաժանորդագրվել

Sputnik Արմենիայի տվյալներով՝ հերթական հանդիպումը կանցկացվի նույն կազմով, ինչ առաջին նիստը։

ԵՐԵՎԱՆ, նոյեմբերի 20 – Sputnik. «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հետ կոնցեսիոն պայմանագրի հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի երկրորդ նիստը կկայանա մինչև նոյեմբերի վերջ՝ Երևանում։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ հերթական հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի երրորդ տասնօրյակում, նույն կազմով, ինչ առաջին նիստը։
Հիշեցնենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի («Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ընկերություն) կոնցեսիոն կառավարման ներքո գտնվող հայկական երկաթուղու գործունեության հարցերի քննարկման նպատակով ստեղծված հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը կայացել էր Երևանում նոյեմբերի 17-ին։ Հայաստան էին ժամանել ՀԿԵ տնօրենների խորհրդի նախագահ, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին և ՌԴ տրանսպորտի փոխնախարար Ալեքսեյ Շիլոն։ Հայկական կողմը գլխավորում էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Դավիթ Իվանյանը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Երևանը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ից ներդրումներ է ակնկալում՝ հայկական երկաթուղու մրցունակությունն ապահովելու համար։ Նա չէր բացառել, որ այդ հարցը կքննարկվի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում (Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կայցելի Ռուսաստան՝ ամսի 3-ին, 11-ին և 22-ին- խմբ.)։

Leave a comment