https://arm.sputniknews.ru/20261120/trampy-evrvopaci-arajnvordnerin-ev-zelenskun-kvoch-e-arel-gvortsarqi-gnal-rd-i-het-109564599.html
Թրամփը եվրոպացի առաջնորդներին և Զելենսկուն կոչ է արել գործարքի գնալ ՌԴ-ի հետ
Թրամփը եվրոպացի առաջնորդներին և Զելենսկուն կոչ է արել գործարքի գնալ ՌԴ-ի հետ
Sputnik Արմենիա
ԱՄՆ-ի առաջնորդը եվրոպական պետությունների ղեկավարների հետ կապվել է իր փեսայի միջոցով։ 20.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-20T08:30+0400
2026-11-20T08:30+0400
2026-11-20T08:30+0400
ամն
եվրոպա
դոնալդ թրամփ
վլադիմիր պուտին
ռուսաստան
ուկրաինա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/13/109531944_0:6:3125:1764_1920x0_80_0_0_f04bf9494453c5f2bef92b65cb34131a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպացի առաջնորդներին և Վլադիմիր Զելենսկուն կոչ է արել Ռուսաստանի հետ համաձայնագիր կնքել ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ, գրում է Washington Post թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:Ավելի վաղ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտնել էր, որ Թրամփը եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ընթացքում նրանց կոչ է արել անմիջականորեն շփվել Մոսկվայի հետ:Պարբերականի տվյալներով՝ ամերիկացի առաջնորդը նախագահական ինքնաթիռից զանգահարել է իր փեսայի ՝ Ջարեդ Քուշների բջջային հեռախոսին, որը հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ մասնակցել է Բեռլինում «ցանկացողների կոալիցիայի» հանդիպմանը: Այս զանգի ընթացքում Թրամփը պնդել է, որ եվրոպացիները իրենց երկրների փոխարեն միլիարդներ են ծախսում Ուկրաինայի վրա:Միևնույն ժամանակ, թերթի տեղեկություններով, եվրոպական առաջնորդները, ներառյալ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, թերահավատորեն են վերաբերվել Թրամփի կոչին և խոստացել շարունակել ռազմական աջակցությունը Կիևին:Պուտինը նոյեմբերի 19-ին չինական Շենժենում հայտարարել է, որ ռուսական կողմը դիվանագիտական ուղիներով եվրոպացիներին հրավիրել է Մոսկվա ՝ լսելու նրանց դիրքորոշումն ուկրաինական կարգավորման վերաբերյալ: Միևնույն ժամանակ նա նշել է, որ եվրոպացիները, խոսելով ռազմական գործողությունների հնարավոր դադարեցումից հետո Ուկրաինա զինվորականներ մտցնելու մասին, ըստ էության հայտարարում են, որ թույլ չեն տա խաղաղություն:
ամն
եվրոպա
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/13/109531944_394:0:3125:2048_1920x0_80_0_0_5fa24008fc66968dd673c5ba5173af08.jpg.webp
ամն, եվրոպա, դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, ռուսաստան, ուկրաինա
ամն, եվրոպա, դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, ռուսաստան, ուկրաինա
ԱՄՆ-ի առաջնորդը եվրոպական պետությունների ղեկավարների հետ կապվել է իր փեսայի միջոցով։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպացի առաջնորդներին և Վլադիմիր Զելենսկուն կոչ է արել Ռուսաստանի հետ համաձայնագիր կնքել ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ, գրում է Washington Post թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ավելի վաղ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտնել էր, որ Թրամփը եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ընթացքում նրանց կոչ է արել անմիջականորեն շփվել Մոսկվայի հետ:
«Նախագահ Դոնալդ Թրամփը ասաց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ձգտում է խաղաղության՝ կոչ անելով նրանց (եվրոպացիներին և Զելենսկուն – խմբ.) գործարք կնքել Կրեմլի հետ, որպեսզի նրանք կարողանան ծախսել իրենց վրա այն գումարները, որոնք նրանք այժմ ուղարկում են Ուկրաինա»,- ասվում է հրապարակման մեջ։
Պարբերականի տվյալներով՝ ամերիկացի առաջնորդը նախագահական ինքնաթիռից զանգահարել է իր փեսայի ՝ Ջարեդ Քուշների բջջային հեռախոսին, որը հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ մասնակցել է Բեռլինում «ցանկացողների կոալիցիայի» հանդիպմանը: Այս զանգի ընթացքում Թրամփը պնդել է, որ եվրոպացիները իրենց երկրների փոխարեն միլիարդներ են ծախսում Ուկրաինայի վրա:
Միևնույն ժամանակ, թերթի տեղեկություններով, եվրոպական առաջնորդները, ներառյալ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, թերահավատորեն են վերաբերվել Թրամփի կոչին և խոստացել շարունակել ռազմական աջակցությունը Կիևին:
Պուտինը նոյեմբերի 19-ին չինական Շենժենում հայտարարել է, որ ռուսական կողմը դիվանագիտական ուղիներով եվրոպացիներին հրավիրել է Մոսկվա ՝ լսելու նրանց դիրքորոշումն ուկրաինական կարգավորման վերաբերյալ: Միևնույն ժամանակ նա նշել է, որ եվրոպացիները, խոսելով ռազմական գործողությունների հնարավոր դադարեցումից հետո Ուկրաինա զինվորականներ մտցնելու մասին, ըստ էության հայտարարում են, որ թույլ չեն տա խաղաղություն: