ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասել է, որ զայրացած է Ղրիմի կամրջի վրա հարձակման պատճառով։ Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահին։
Ինչպես հայտնում է Bloomberg-ը, իր հերթին Թրամփը Պուտինի հետ բանակցություններից հետո լավատեսություն է հայտնել ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։
Թրամփը նշել է, որ այցի ընթացքում իրեն հաջողվել է ֆանտաստիկ հարաբերություններ հաստատել։
«Կարծում եմ՝ դա 12 բալանոց այց էր։ Եթե գնահատենք 10 բալանոց սանդղակով, ես կտայի 12։ Ամեն ինչ հիանալի անցավ։
Հաստատվեցին ֆանտաստիկ հարաբերություններ»,- ասել է Թրամփը։
Հիշեցնենեք՝ նոյեմբերի 19-ին Չինաստանի Շենժեն քաղաքում կայացել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը։
Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների եռակողմ հանդիպումը։