2027 թ. ապրիլի 26-ից մայիսի 2-ը սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնության անցկացման նախապատրաստական աշխատանքների պատշաճ կազմակերպման և իրականացման ապահովմամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։
Ըստ հիմնավորման՝սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունը միջազգային նշանակության խոշոր մարզական միջոցառում է, որի անցկացումը ՀՀ-ում կարևոր նշանակություն ունի երկրի միջազգային մարզական հեղինակության բարձրացման, սպորտային ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնման, ինչպես նաև Հայաստանի՝ որպես միջազգային մարզական միջոցառումներ կազմակերպելու կարողություն ունեցող երկրի դիրքավորման տեսանկյունից։