ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ երբեք Սև լճից զորքերը ետ քաշելու հրաման չի տվել։
«Սև լճից հետ քաշվելու հրաման երբեք չեմ տվել: Սյունիքը կոնկրետ քարտեզ ունի, զորքը իմ հրամանով հետ է քաշվել ու կանգնել է Սյունիքի սահմանի վրա: Զորքը եղել էր Սյունիքի սահմանից առաջ, իսկ եթե հետ չքաշվեր՝ լինելու էր բոլորիդ ցանկացած 5000 զոհը, ոչ թե 3000… պարզ չէ՞»,- ասել է կառավարության ղեկավարը, հայտնում է Aysor.am-ը:
Նիկոլ Փաշինյանը նաև շեշտել է, որ անհրաժեշտ է հստակեցնել հիմնարար հարցը՝ արդյոք ինքը պետք է դադարեցներ պատերազմը, թե ոչ։
2021 թվականից ի վեր Սև լճի ջրային ավազանի և հարակից բարձունքների զգալի մասը մնացել է ադրբեջանական վերահսկողության ներքո, իսկ հայկական կողմի հասանելիությունը լճին սահմանափակվել է։