Ռուսաստանը հազար անգամ հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին իր համար անընդունելի է, սակայն այդ կարծիքն անտեսվել է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նոյեմբերի 18-19-ը Պուտինը գտնվում է Չինաստանի Շենժեն քաղաքում, որտեղ կայացել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը։ Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների եռակողմ հանդիպումը։
«Երբ Ուկրաինան ձեռք էր բերում իր անկախությունը, անկախության հռչակագրում ամրագրված էր, որ երկիրը չեզոք պետություն է։ Եվ հանկարծ՝ բա՛մ, անդամակցություն ՆԱՏՕ-ին։ Դա տեղի էր ունենում ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ հենց Ուկրաինայի կողմից՝ պետական հեղաշրջումից հետո։ Մենք հազար անգամ ասել ենք՝ սպասե՛ք, պետք չէ, դա մեզ համար անընդունելի է։ Բայց, ներողություն ոչ այնքան գրական արտահայտության համար, մեր կարծիքի վրա պարզապես թքած ունեին»,- ասել է Պուտինը՝ Չինաստան կատարած այցի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում։