Սիմոնյան․ ՀՀ-ն տարածաշրջանում թշնամի չունի – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

ՀՀ-ն տարածաշրջանում թշնամի չունի, ամենամեծ թշնամին ՀՀ-ում գործող օտարերկրյա գործակալներն են, որոնք քաղաքական միավորներ են ստեղծում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով հարցին, թե ոնց է ստացվում, որ ՀՀ-ի և Ադրբեջանի ծրագրերն համընկնում, ինչպես օրինակ Սահմանադրության դեպքում է։

«ՀՀ Սահմանադրության փոփոխությունների մասին մենք 2020 թ-ի փետրվանին քարոզարշավ ենք սկսել»,- ասաց Սիմոնյանը։

Դիտարկմանը, թե այդ ժամանակ Անկախության հռչակագրին հղումը հանելու մասին խոսք չկար՝ նա վրդովվեց ու հունից դուրս եկավ. «Ինչի ես ընդհատում, նկատել եք, որ ես խոսում եմ»։

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ Սահմանադրության փոփոխությունը պետք է եղել մեզ ու մենք դա որոշել ենք 2020 թ-ին։

«ՓաստԻնֆո»

Leave a comment