Յալթայում ոչ ոք աշխարհը «չէր բաժանում»․ Պուտինը եռակողմ հանդիպումից հետո (թարմացված)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սի Ծինպինի և Դոնալդ Թրամփի մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովը բնորոշել է չափազանց օգտակար։ 

▪️Եռակողմ գագաթնաժողովի ընթացքում քննարկումը շատ անկեղծ է եղել, ինչը մասնակիցներին թույլ է տվել ավելի լավ հասկանալ միմյանց․

▪️Սի Ծինպինին հաջողվել է ստեղծել մթնոլորտ, որը նպաստել է շահագրգիռ և վստահության վրա հիմնված զրույցին․

▪️Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ գնահատում է գագաթնաժողովի պաշտոնական՝ արարողակարգային մասից հետո ոչ պաշտոնական, բաց քննարկում ունենալու հնարավորությունը․

▪️Թե ինչ կլինի հետո՝ միայն Աստծուն է հայտնի, սակայն «կարելի է հուսալ փոխըմբռնման»․

▪️Պուտինը ցանկություն է հայտնել, որ Ռուսաստան-Չինաստան-ԱՄՆ գագաթնաժողովին հաջորդեն հետագա շփումները՝ հանդիպումը դիտարկելով որպես դիվանագիտության պատմության մեջ նշանակալի էջ․

▪️Ավելի լավ է ունենալ որևէ պայմանավորվածություն, թեկուզ ոչ լիովին իրագործված, քան ընդհանրապես որևէ պայմանավորվածություն չունենալ․

▪️ Պուտինը հաջողված է համարել Ռուսաստան-Չինաստան-ԱՄՆ եռակողմ ձևաչափը՝ միաժամանակ նշելով, որ որոշակի որոշումներ կարող են կայացվել նաև այլ հարթակներում։

▪️ Փորձեր են արվում Եվրոպայի անվտանգության հետ կապված խնդիրների մեղքը բարդել Ռուսաստանի վրա, սակայն իրական պատճառներն այլ տեղում են։

▪️ Յալթայում ոչ ոք աշխարհը «չէր բաժանում»․ այնտեղ ձեռք բերված պայմանավորվածություններն, ըստ էության, ամրագրում էին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված իրողությունները։ Այսօրվա հակամարտություններում նույնպես անհրաժեշտ կլինի հաշվի նստել առկա իրողությունների հետ։

▪️ Ռուսաստանն առավելություն ունի, քանի որ առաջատար է միջուկային տեխնոլոգիաների և ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում։

▪️ Ի վերջո, Կիեւն ու Եվրոպան կհասկանան, որ ավելի լավ է համաձայնել փոխզիջումների, քան հետագայում ստիպված լինել առերեսվել իրականության հետ։

▪️ Ռուսաստանն արհեստական ​​բանականության ոլորտում գլոբալ առավելություն ունի։ Ռուսաստանի Դաշնությունը հուսալի գործընկեր է բազմաթիվ պետությունների համար, որոնք ձգտում են զարգացնել արհեստական ​​բանականությունը։

▪️ Ղրիմի կամուրջը բացառապես քաղաքացիական նշանակության օբյեկտ է․ այն վաղուց այլևս չի օգտագործվում նավթի կամ զինամթերքի տեղափոխման համար։

▪️ԱՄՆ-ն Ուկրաինայի հարցով փոխզիջումներ է առաջարկել, և Ռուսաստանը Անքորեջում համաձայնել է դրանց․ սակայն հարց է մնում՝ արդյոք Կիևն ու Եվրոպան պատրա՞ստ են ընդունել դրանք։

▪️Կիէըն ու Եվրոպան դեռևս չեն համաձայնել Ուկրաինայի կարգավորման շուրջ փոխզիջումներին, թեև ժամանակի ընթացքում կարող են հանգել դրան։

▪️Եվրոպական անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի պահանջները մանրակրկիտ կերպով չեն շարադրվել, սակայն դրանք բոլորն էլ օրինական են։

▪️Ռուսաստանը պատրաստ է քննարկել եվրոպական անվտանգությանն առնչվող իր պահանջները սովորական աշխատանքային խողովակներով։

▪️Ութ տարի շարունակ Ռուսաստանը ձգտել է լուծել Ուկրաինայի ճգնաժամը, մինչդեռ այդ նույն ընթացքում Կիևը ռազմական գործողություններ է իրականացրել։

▪️ՄԱԿ-ի կանոնադրության 1-ին հոդվածին լիովին համապատասխան՝ Դոնբասի բնակիչները հայտարարել են Ուկրաինայից իրենց անկախության մասին։

▪️Ռուսաստանը չի սկսել պատերազմն Ուկրաինայում, այլ, ընդհակառակը, փորձում է վերջ դնել դրան։

▪️Կիեւը խաղաղություն չի ցանկանում, քանի որ դա կենթադրի ընտրությունների անցկացում, ինչի արդյունքում ներկայիս վարչակարգը չի կարողանա պահպանել իշխանությունը։

▪️Եթե Կիեւը և նրա հովանավորները ճանաչեն տեղում ձևավորված իրողությունները, ապա «փոխզիջումներ ձեռք կբերվեն»։

▪️Կիեւը վնաս է հասցրել Ռուսաստանին իր «40 օրվա» ընթացքում, սակայն Ռուսաստանի պատասխան գործողությունները շատ ավելի ցավոտ են եղել։

▪️  «Յալթայի» մեջ ոչ մի սխալ բան չկար»։ Յալթայի խորհրդաժողովն ամրագրեց նացիզմի նկատմամբ տարած հաղթանակը․ լավ կլիներ այժմ ամրագրել նաև նեոնացիզմի նկատմամբ հաղթանակը։ «Յալթայի» շնորհիվ աշխարհն ապրել է 80 տարի՝ առանց գլոբալ ցնցումների․ «ի՞նչ վատ բան կարող է լինել դրանում»։ Յալթայում ոչ ոք աշխարհը «չէր մասնատում»․ խորհրդաժողովն ընդամենը արձանագրեց Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում ձևավորված իրողությունները։ Այսօրվա հակամարտություններում նույնպես ստիպված կլինեն ընդունել տեղում ձևավորված իրողությունները»։

Leave a comment