Տшկшնք, Шմոթ. Դատավորը 3 ամսով երկարաձգեց Բագրատ Սրբազանի տնային կալանքը

Բագրատ Սրբազանի ու Սրբազան շարժման մասնակիցների գործով, որն առավել հայտնի է Արդարաների գործ անունով, դատական նիստի ընթացքում քննվում էր Բագրատ Սրբազանի նկատմամբ խափանման միջոցի հարցը։ Դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ, Բագրատ Սրբազանի տնային կալանքը երկարացվեց 3 ամսով։

«Խափանման միջոցի իրավաչափության պայմանները չեն փոխվել, անազատության հետ չկապված այլ խափանման միջոցները տվյալ դեպքում չեն կարող ապահովել մեղադրյալի պատշաճ օրինական վարքագիծը, հետևապես մեղադրյալի նկատմամբ կիրառած խափանջոց տնային կալանքի ժամկետը երեք ամիս ժամկետով կերկարաձգվի»,-ասաց Ֆարխոյանը։

«Տшկшնք, Шմոթ»,-այսպես արձագանքեցին դատարանի դահլիճում ներկա քաղաքացիները։

Որոշման հրապարակումից հետո դատական նիստն ավարտվեց։

Ավելի վաղ Բագրատ Սրբազանն իր ելույթում նշել էր, որ որևէ ակնկալիք չունի դատավորից։

«Շնորհակալ եմ, որ տիկին Սողոյանը շեշտեց՝ մենք ոչ խնդրանք ունենք, ոչ էլ ակնկալիք: Ես ամաչում եմ նույնիսկ, որ ամեն անգամ խափանման միջոցի քննարկում պիտի լինի և այդ պահին հանկարծ հիշում եմ Բաքվում գտնվող մեր արցախյան ռազմաքաղաքական քաղաքական ղեկավարությանը: Բնական է, որ ես ակնկալիք չունեմ այս դատարանից բացարձակ ակնկալիք չունեմ, ոչ էլ սպասելիք, ոչ էլ խնդրանք ներկայացնելու, ոչ էլ միջնորդություն: Ես մի ակնկալիք ունեմ ինձնից չդադարեցնել պայքարը, ոչ մի միլիմետր չնահանջել, անկախ նրանից, թե ինչ հալածանք, ինչ որակումներ, ինչ խուլիգանական խմբեր տարբեր տեսքերով կհայտնվեն մեր առջև: Այո, իմ նպատակը, ցանկությունը, ձգտումը, երազանքը մեկն է, ազատագրված Հայաստան, ազատագրված դատարան, ազատագրված արդարադատություն, ճշմարտության հաստատում»,-ընգծեց Բագրատ Սրբազանը։

Նա նշեց՝ այսօր կալանավայրերում մարդիկ են գտնվում, որոնք պատիվ կարող են բերել յուրաքանչյուր երկրի, բայց այսօր գտնվում են կալանքի տակ, որովհետև Հայաստանում  արդարադատությունը ապրում է հրահանգներով, որովհետև խորհրդարանում տեղի է ունենում խուլիգանություն, հրահանգներ, հիստերիա։

«Այս գործը վաղուց արդեն պիտի կարճված լիներ որպես չգործ, ինչպես որ այդ ապացույցներն են չապացույց: Հետևաբար պատվարժան դատարան, այո, մենք ակնկալիք չունենք ձեզանից։ Այո, կեցցե ազատ Հայաստանը, կեցցե ազատագրված Հայաստանը և կեցցե Հայաստանը, որը հաղթանակներով է ապրել: Այո, մի առիթով ասել եմ, նորից եմ կրկնում: Եթե մեր երկրի ազատագրության գինը, մեր բանտարկությունն է, թող դա տևի 1000 տարի, բայց մեր երկիրը թող լինի ազատագրված»,-ասաց նա։

Սրբազանին ելուէթյին հետևեցին երկարատև ծափահարություններ։

Leave a comment