Եթե ընդդիմությունը մեր առաջարկին չհամաձայնվի՝ մենք իրենց կհեռացնենք. Վոլոդյա Հակոբյան (տեսանյութ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երեկ վարչապետը շատ հստակ մատնանշեց ճանապարհը և, կարծում եմ, շատ հստակ առաջարկներ հնչեցրեց ընդդիմությանը։ Ցանկացած ընդդիմություն, որն իր նպատակը հռչակել է իշխանափոխությունը, պետք է համաձայնի այդ տարբերակներին, որովհետև իրենք 2021-ից հայտարարել են, որ խորհրդարան են գալիս մեկ նպատակով՝ վարչապետին հեռացնելու ու իշխանափոխություն իրականացնելու։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե որոնք են լինելու իշխանության  քայլերը, եթե ընդդիմությունը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը։

«Հիմա ռեալ շանս ունեն էդ ծրագիրն իրագործելու։ Ո՞րն է ճանապարհը՝ քվեարկել և թույլ տալ, որպեսզի Սահմանադրությունը հանձնվի ժողովրդի դատին, և, ի վերջո, ժողովուրդը որոշի՝ կողմ է նոր Սահմանադրությանը, թե դեմ»,- նշեց պատգամավորը։

Leave a comment