Կրեմլը հրապարակել է Վլադիմիր Պուտինի, Սի Ծինպինի և Դոնալդ Թրամփի միջև եռակողմ հանդիպումից հետո ընդունված Խաղաղության հռչակագրի տեքստը։
1. Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ՝ Ռուսաստանը, Չինաստանը և Միացյալ Նահանգները հայտնել են ՄԱԿ-ը բարեփոխելու իրենց հանձնառությունը՝ այն ավելի արդյունավետորեն արձագանքելու գլոբալ մարտահրավերներին և կատարելու միջազգային խաղաղության և անվտանգության իր հիմնարար առաքելությունը։
2. Երեք երկրները նախատեսում են ավելացնել վերամշակված նավթամթերքի արտադրությունն ու մատակարարումը բոլոր երկրների օգտին։ Նրանք վերահաստատել են կայուն էներգամատակարարման կարևորությունը։
3. Երեք պետությունների ղեկավարները ընդգծել են պետությունների միջև համաձայնության սկզբունքի և պետական պաշտոնյաների անձեռնմխելիության հարգման հիմնարար կարևորությունը և համաձայնել, որ Միջազգային քրեական դատարանը և այլ նմանատիպ մարմինները չպետք է չարաշահեն իրենց լիազորությունները։
4. Երեք պետությունների ղեկավարները վերահաստատել են, որ միջուկային պատերազմը չի կարող հաղթվել ու երբեք չպետք է մղվի։ Երեք երկրները երկխոսություն կվարեն միջուկային ռիսկերի նվազեցման և միջուկային զենքի տարածումը կանխելու վերաբերյալ։