Կյանքից հեռացել է Մարինե Մարինոսյանը

Հայաստանի թատերական գործիչների միությունը հայտնել է.

«Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է գրկանագետ, թարգմանիչ Մարինե Մարինոսյանը։ Նա երկար տարիներ աշխատել է Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում՝ որպես գրական մասի վարիչ, ինչպես նաև դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ իր գիտելիքներն ու փորձը փոխանցելով բազմաթիվ սերունդների։

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Մարինե Մարինոսյանի հարազատներին և գործընկերներին։

Մ. Մարինոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 19-ին, ժամը 18:00-ից 20:00-ը։ Հասցե՝ Նուբարաշեն 46։

Հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից»։

Leave a comment