ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Թեկնածուների եզրափակիչ ցուցակում ընդգրկվել են ՖԻՖԱ-ի գործող նախագահ Ջանի Ինֆանտինոն, Ճապոնիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախկին նախագահ Կոդզո Տասիման ու Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոն, որի թեկնածությանն աջակցում են նաև ՈՒԵՖԱ-ն ու ՀՖՖ-ն:

ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կկայանան 2027թ. մարտի 18-ին Մարոկկոյում։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment