ՊԵԿ. 2025-ի հայտարարագիրը հարկային մարմին պետք է ներկայացնել մարտի 2-ից սկսած

2025 թ․ հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հայտարարագիրը հարկային մարմին պետք է ներկայացնել 2026 թվականի մարտի 2-ից մինչեւ նոյեմբերի 1-ը ներառյալ։

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2025 թվականի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հայտարարագիր պարտավոր են ներկայացնել բոլոր այն ֆիզիկական անձինք, որոնք ՀՀ ռեզիդենտ են եւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են ՀՀ քաղաքացի։ Բացառություն են կազմում միայն հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս քաղաքացիները։

Միաժամանակ, հայտարարատու ֆիզիկական անձինք կարող են մինչեւ 2026 թվականի նոյեմբերի 1-ը փոփոխել հարկային մարմնի նախալրացրած՝ 2025 թ․ հաշվետու տարվա եկամտային հարկի տարեկան հայտարարագիրը եւ ներկայացնել հարկային մարմին: Եթե մինչեւ 2026 թ․ նոյեմբերի 1-ը հայտարարատու ֆիզիկական անձը հարկային մարմնի նախալրացրած հայտարարագիրն օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին չներկայացնի, ապա այն վերջնաժամկետից հետո կհամարվի օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված:

2025 թ․ հաշվետու տարվա համար հայտարարատու ֆիզիկական անձինք 2025 թվականին ստացված ծառայությունների մասով կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցումից կարող են օգտվել 2026 թվականի մարտի 2-ից հետո՝ էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հայտարարագիրը ներկայացնելուց հետո։ Սոցիալական ծախսերի փոխհատուցման ընթացակարգին` քայլ առ քայլ, կարելի է ծանոթանալ այստեղ։

Leave a comment