Սև լճից հետ քաշվելու հրաման երբեք չեմ տվել, լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սյունիքը կոնկրետ քարտեզ ունի, զորքը իմ հրամանով հետ է քաշվել ու կանգնել է Սյունիքի սահմանի վրա, զորքը եղել էր Սյունիքի սահմանից առաջ, իսկ եթե հետ չքաշվեր՝ լինելու էր բոլորիդ ցանկացած 5 հազար զոհը, ոչ թե երեք հազար… պարզ չէ՞»,- հայտարարեց նա։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ պետք է կողմնորոշվել՝ ինքը պե՞տք է կանգնեցներ պատերազմը, թե՞ ոչ։