Չինաստանը 20 մլն դոլար կհատկացնի ԱԽՏՀ-ի շրջանակում գործնական համագործակցությանն աջակցելու համար

Պեկինը մտադիր է 20 մլն դոլար հատկացնել գործնական համագործակցությանն աջակցելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը՝ Շենժենում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) անդամ տնտեսությունների ղեկավարների լիագումար նիստում։

«Չինաստանը սերտորեն կապված է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետ և շարունակելու է աջակցել այս տարածաշրջանում համագործակցությանը։ Չինաստանը 20 մլն դոլար կհատկացնի գործնական համագործակցությանն աջակցելու համար», – ասել է նա։

2026 թվականի նոյեմբերի 17-18-ը Չինաստանի Շենժեն քաղաքում անցկացվում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գործարար գագաթնաժողովը, որը միավորում է տարածաշրջանի երկրների պետական և գործարար շրջանակների ներկայացուցիչներին։ Միջոցառման հիմնական նպատակն է զարգացնել միջազգային առևտուրը, ներդրումները և տնտեսական համագործակցությունը։ Մասնակիցները քննարկում են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ազատ առևտրի գոտու ստեղծումը, թվային տնտեսությունը, արհեստական բանականությունը և կայուն զարգացումը։

Նոյեմբերի 18-19-ը նախատեսված է ԱԽՏՀ-ի անդամ 21 տնտեսության ղեկավարների հանդիպումը՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի նախագահությամբ։ Մասնակիցների թվում են Չինաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և միավորման մյուս անդամների ներկայացուցիչներ, ինչպես նաև խոշորագույն միջազգային ընկերությունների ղեկավարներ։ Հանդիպման արդյունքներով ակնկալվում է համատեղ հռչակագրի ընդունում։

Leave a comment