«Աննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ». Նիկոլ Փաշինյան

«Աննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ»,- այս մասին այսօր ճեպազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր հասցեին ուղղված Աննա Հակոբյանի քննադատությունների վերաբերյալ դիտարկմանը և հարցին, թե արդյոք վարչապետն ու իր տիկինը միասին են ապրում։

«Դա նորմալ է, այն տեղերում, որտեղ հարկ է համարում խորհրդակցել, խորհրդակցում է, որտեղ պետք չէ, չի խորհրդակցում։ Չեմ նեղվում, որ քննադատում է, որովհետև Հայաստանում ժողովրդավարություն է, և եթե ուրիշները՝ «օտարները» քննադատում են, ընտանիքի անդամներն էլ իավունք ունեն»,- հավելել է Փաշինյանը:

 

Leave a comment