Սյունիքի սահմաններից զորք հետ չեմ քաշել, քաշել եմ սահմաններից առաջ եղած զորքը և կանխել 5000 զոհը. Փաշինյան

Սյունիքի սահմաններից զորք հետ չեմ քաշել, քաշել եմ սահմաններից առաջ եղած զորքը և կանխել 5000 զոհը. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սյունիքը ունի կոնկրետ սահմաններ, կան քաղաքական ուժեր, որ ասում են, թե  Սյունիքը անցնում է Կասպից ծովի կենտրոնով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է հրաման տվել Սյունիքի սահմաններից զորքերը հետ քաշել:

«Սյունիքը ինձ համար շատ կոնկրետ հասկացություն է և Հայաստանի Հանրապետություն է՝ ձեզ հայտնի հանգամանքների ժամանակահատվածում, հայտնի հանգամանքների բերումով: Ասում եմ, որ էլ չեն ասում Սանասար, էլ չեն ասում Կովսական: Սյունիքը կոնկրետ հասկացություն է: Ես Հայաստանի ինքնիշխան տարածքից զորք հետ քաշելու հրաման, երբեք չեմ տվել: Սև լճից զորք հետ քաշելու հրաման չեմ տվել: Իմ կողմից տրված հրամանով զորքը հետ է քաշվել և կանգնել է Սյունիքի սահմանի վրա: Այդ զորքը Սյունիքի սահմաններից առաջ է եղել: Հետ է քաշվել գիտեք ինչի համար, որովհետև, եթե հետ չքաշվեր, այ ձեր և մյուսների ցանկացած 5000 զոհն էր լինելու և ոչ թե 3000»,-ասաց վարչապետը:

Անդրադառանլով հակադարձմանը, որ վարչապետը չի եղել պատերազմը կանգնեցնողը Փաշինյանը նշեց. «էտ արդեն ես չե՞մ կանգնեցրել պատերազմը: Այս դեպքում կանգնեցրել եմ պատերազմը, այ-այ դավաճան, այն մի դեպքում չեմ կանգնեցերել պատերազմը, այ-այ դավաճան: Հիմա մի հատ կողմնորոշվեք ես պետք է կանգնեցնեի պատերազմը, թե պետք է չկանգնեցնեի: Կանգնեցրել եմ պատերազմը, դրա համար էլ այստեղ եմ, որովհետև ի տարբերություն մյուսների ժողովուրդը այդ բոլոր հանգամանքները իմանալով, որ ես իմ վրա այդպիսի պատասխանատվություն եմ վերցրել, ու այս քայլը կատարել եմ, գնացել է իմ օգտին է նորից քվեարկել»:

 

Leave a comment