Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է նախկին առաջնորդներին՝ տարաձայնություններ ունեցող երկրների հետ բանակցություններից խուսափելու համար։
«Շատ հաճախ նախկին առաջնորդները խուսափում էին խոսել այն երկրների հետ, որոնց հետ տարաձայնություններ ունեին, իսկ մեր մոտեցումը հակառակն է», – ասել է Թրամփը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպման ժամանակ։
Նա նաև հայտարարել է, որ իր համար պատիվ է մասնակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպմանը։
«Ինձ համար պատիվ է այստեղ՝ Շենչժենում գտնվելը», – ասել է Թրամփը։