«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրել։ Այս մասին հայտնել է շրջակա միջավարի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ ընդգծելով, որ կովկասյան ընձառյուծի և նրա ապրելավայրերի պահպանությունը Հայաստանի կենսաբազմազանության պաշտպանության կարևոր մասն է։
Համբարձում Մաթևոսյանի գրառումը՝ ստորև․
««Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրել։
Կովկասյան ընձառյուծի և նրա ապրելավայրերի պահպանությունը մեր երկրի կենսաբազմազանության պաշտպանության կարևոր մասն է։
Շնորհակալ եմ արգելոցի աշխատակիցներին, միջազգային գործընկերներին, որոնք ամեն օր հոգ են տանում «Խոսրովի անտառի» և նրա կենդանական աշխարհի պահպանության մասին»։