ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործադիրը խնդիր է դրել 2029 թվականին հասնել Եվրոպական միության հետ վիզաների ազատականացմանը։ Վարչապետի խոսքով՝ ներկայիս քաղաքական հարաբերությունների համատեքստում այդ վերջնաժամկետին արդյունքի հասնելը ժամանակի ընթացքում ավելի իրատեսական է դառնում։
Ինչու է դա կարևոր. ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման նպատակին հասնելու համար Հայաստանը պետք է իրականացնի խորքային ինստիտուցիոնալ և տեխնոլոգիական բարեփոխումներ՝ ներառյալ կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրումը, սահմանների կառավարման արդիականացումը և պետական ծառայությունների համընդհանուր թվայնացումը։
Վարչապետի հայտարարության առանցքային մանրամասները.