Քաղաքականություն
19.11.2026 | 11:55
Խաղաղության պայմանագիրը կնքվելու է Հայաստանի Հանրապետության սահմանադրական փոփոխությունների հաջորդ օրը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։
«Մինչ այդ սահմանադրական փոփոխությունները մենք դեմարկացնելու և դելիմիտացնելու ենք տարբեր հատվածներ, և դրա պայմանավորվածությունը կա։ Դեմարկացիայի և դելիմիտացիայի պրոցես գոյություն ունի։ Որտեղ հայկական զորքերն են գտնվում Ադրբեջանի տարածքում՝ մենք ենք դուրս գալու, որտեղ ադրբեջանական զորքերն են գտնվում՝ իրենք են դուրս գալու»,- ասաց Սիմոնյանը։
Արձագանքելով դիտարկմանը, թե Սահամանդրության փոփոխությունը արվում է Ադրբեջանի պահանջով՝ Սիմոնյանն ասաց․ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունը պետք է եղել մեզ, դա Հայաստանի մասին է, և դա մենք որոշել ենք 2020 թվականի առաջին կեսին։ 90-ականներին գրված Սահմանադրությունը և այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունը կատարյալ տարբեր են։ Այն երկրներն ու մարդիկ, որոնք չեն կարողանում փոխվել աշխարհի հետ, մահանում են ու վերանում»։
ԱԽ քարտուղարը մասնակցում էր «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովին, որը կազմակերպվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի, Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության և Հայկական Կարմիր խաչի ընկերության համատեղ նախաձեռնությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան