Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտված Total Chess World Championship Tour Pilot 2026 շախմատի մրցաշարի նոկաուտ փուլում Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը 29։11 հաշվով վստահ հաղթանակ է տարել հունգարացի գրոսմայստեր Ռիխարդ Ռապորտի նկատմամբ։
Նոկաուտ փուլն անցկացվել է երկու օրում: Յուրաքանչյուր օր շախմատիստները խաղացել են 7 պարտիա՝ 4-ը՝ կայծակնային, 2-ը՝ արագ և 1-ը՝ դասական։ Կայծակնային շախմատում ամեն հաղթանակի համար մասնակիցները ստացել են 1 միավոր, արագ շախմատում՝ 4, իսկ դասական շախմատում՝ 8 միավոր։
ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 22.5։17.5 հաշվով հաղթել է ադրբեջանցի Շախրիար Մամեդյարովին։
Հիշեցնենք, որ խմբային փուլում Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի արդյունքով էր ավարտել հոլանդացի Անիշ Գիրիի, ադրբեջնացի Շախրիար Մամեդյարովի և ԱՄՆ-ի ներկայացուցիչ Աբհիմանյու Միշրայի հոտ հանդիպումները, հաղթել էր աշխարհի 16-րդ չեմպիոն, ՖԻԴԵ-ի դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենին ու պարտվել էր ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին: Մարտիրոսյանը 13 միավորով երրորդ տեղն էր գրավել C խմբում ու չէր կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ: