Մեկնարկել է կենսաթոշակառուների՝ անկանխիկ գործարքների դիմաց հոկտեմբեր ամսվա հետվճարների տրամադրումը

Հասարակություն

19.11.2026 | 10:25

Միասնական սոցիալական ծառայությունը հայտնում է, որ մեկնարկել է կենսաթոշակառուներին անկանխիկ գործարքների դիմաց տրամադրվող հոկտեմբեր ամսվա հետվճարների վճարման գործընթացը։

Միասնական սոցիալական ծառայության հաղորդագրությունը՝ ստորև․

«Կենսաթոշակառուներին անկանխիկ գործարքների դիմաց տրամադրվող հետվճարների հոկտեմբեր ամսվա գումարների վճարման գործընթացը մեկնարկել է։

Հետվճարի չափը կազմում է անկանխիկ գործարքների գումարի 20 տոկոսը՝ ամսական առավելագույնը 10 000 դրամի չափով»։

Leave a comment