Պուտինի և Թրամփի Շենժենում կայացած հանդիպումը լավն էր. Կրեմլ

https://arm.sputniknews.ru/20261119/putini-ev-trampi-shenzhenum-kajacats-handipumy-lavn-er-kreml-109513576.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/13/109509892_0:0:2729:2047_1920x0_80_0_0_715cdb8ae166fa7f8197c9a0d881ea48.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ, ամն, ռուսաստան, յուրի ուշակով

վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ, ամն, ռուսաստան, յուրի ուշակով

Բաժանորդագրվել

Պուտինի և Թրամփի հանդիպումը նախապատրաստական ​​ էր Սի Ծինփինի հետ եռակողմ բանակցություններից առաջ։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Շենժենում լավ հանդիպում էր, հայտարարել է ՌԴ առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։

Առաջնորդները երկկողմ հանդիպում են ունեցել Շենժենում, որը տևել է մոտ մեկ ժամ։ Զրույցը տեղի է ունեցել ԱԽՏՀ գագաթնաժողովի հիմնական վայր հանդիսացող Միջազգային փոխանակումների կենտրոնում։

Պուտինը և Թրամփը քննարկել են ուկրաինական հակամարտությունը և երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները։

Կողմերից ոչ մեկը որևէ կարևոր հայտարարություն չի արել, Պուտինը բանակցություններից լավ տրամադրությամբ է դուրս եկել։

Ի դեպ, ՌԴ առաջնորդը, բացելով հանդիպումը, անգլերենով է ողջունել Թրամփին` ասելով. «Nice to meet you» (ուրախ եմ Ձեզ տեսնել – խմբ.) և սեղմել ԱՄՆ նախագահի ձեռքը։

Պուտինի հետ հանդիպումից առաջ Թրամփը առանձին ողջունել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարին։ Նա գովել է Պեսկովին պրոֆեսիոնալիզմի համար. «Հիանալի եք կատարում Ձեր աշխատանքը»։

Հավելենք, որ Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովն անցկացվում է Չինաստանի Շենժեն քաղաքում նոյեմբերի 18-19-ը: ԱԽՏՀ-ի կազմում ընդգրկված են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 21 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը:

Leave a comment