Նոյեմբերի 18-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ն. Բ.-ի դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության նախարարաությունը։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։
Ավելի վաղ Factor TV-ն գրել էր, որ Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող Ն. Բ.-ն մահացել է: