Թեդ Լյուն դարձավ Դեմոկրատական խմբակցությունը գլխավորող առաջին ասիական ծագմամբ ամերիկացին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները Կալիֆոռնիայից կոնգրեսական Թեդ Լյուին ընտրել են Կոնգրեսի 120-րդ գումարման Դեմոկրատական խմբակցության նախագահ, հայտնում է NBC News-ը։
Նա կդառնա այս պաշտոնը զբաղեցնող առաջին ասիական ծագմամբ ամերիկացին և Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների ղեկավար կազմում ասիական ծագմամբ ամենաբարձրաստիճան ներկայացուցիչը։
Լյուն, որն այժմ զբաղեցնում է խմբակցության նախագահի տեղակալի պաշտոնը, այդ պաշտոնում կփոխարինի իր կուսակից Փիթ Ագիլարին, որը նույնպես ներկայացնում է Կալիֆոռնիան։ Նա իր պարտականությունների կատարմանը կանցնի հունվարին՝ Կոնգրեսի նոր կազմի աշխատանքների մեկնարկին։
Լյուի ընտրության մասին դեմոկրատները հայտնել են սոցիալական ցանցերում։ Նա այս պաշտոնի միակ թեկնածուն էր։ Դեմոկրատական խմբակցության նախագահը մասնակցում է խմբակցության նիստերի կազմակերպմանը, ինչպես նաև համակարգում է կուսակցության առաջնահերթություններն ու հրապարակային հայտարարությունները։