https://arm.sputniknews.ru/20261118/gerineri-harcy-nakhapajman-dardznely-kheracni-mez-khaghaghutjunic-ararat-mirzvojan-109490729.html
Գերիների հարցը նախապայման դարձնելը կհեռացնի մեզ խաղաղությունից. Արարատ Միրզոյան
Գերիների հարցը նախապայման դարձնելը կհեռացնի մեզ խաղաղությունից. Արարատ Միրզոյան
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանի խոսքով` Ադրբեջանի հետ մնացել է գնալ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման և խաղաղությունը դնել ինստիտուցիոնալ հիմքերի վրա։ 18.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-18T18:50+0400
2026-11-18T18:50+0400
2026-11-18T18:50+0400
արարատ միրզոյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/07/107800599_0:0:1600:901_1920x0_80_0_0_378a69ab81d51d06cc024e606f4b407d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցի բարձրաձայնումը Հայաստանին ու Ադրբեջանին կհեռացնի խաղաղությունից։ Այս մասին այսօր ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։ Միրզոյանը չհերքեց, որ հակամարտության շրջանից դեռևս կան գործոններ, որոնք խանգարում են խաղաղությանը, սակայն ամեն ինչ կոճակի մեկ սեղմամբ չի լուծվում։«Այո՛, կան պահվող անձինք, և նրանց գոյությունը Բաքվի բանտերում չի նպաստում խաղաղությանը։ Հիմա ձեր տրամաբանությամբ պետք է գնանք, ասենք՝ մինչև այս հարցը չլուծվի, մենք չենք ստորագրելու խաղաղության համաձայնագիրը։ Ո՞նց եք կարծում՝ սա ավելի շուտ կմոտեցնի՞ մեզ բոլոր հարցերի վերջնական հանգուցալուծմանը, թե՞ գնանք, ասենք, որ խաղաղությունը ստորագրում ենք, այս հարցում էլ գործակցում, այն մյուսում էլ, և տեսանելի ապագայում կստեղծվի իրավիճակ, որ այդ մնացող հարցերն էլ ավելի հեշտ կլինի լուծել»,- ձեռքն ամբիոնին խփելով ասաց Միրզոյանը։Արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը հիշեցրեց, որ Հայաստանն Ադրբեջանի հետ ունի նախաստորագրված խաղաղության համաձայնագիր, առևտուր, որոնք նպաստում են խաղաղությանը, և մնացել է գնալ վերջնական ստորագրման ու վավերացման և խաղաղությունը դնել ինստիտուցիոնալ հիմքերի վրա։Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/07/107800599_179:0:1600:1066_1920x0_80_0_0_ae4b939dd85573b6b02f2d7d83a316cd.jpg.webp
արարատ միրզոյան
արարատ միրզոյան
Արարատ Միրզոյանի խոսքով` Ադրբեջանի հետ մնացել է գնալ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման և խաղաղությունը դնել ինստիտուցիոնալ հիմքերի վրա։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցի բարձրաձայնումը Հայաստանին ու Ադրբեջանին կհեռացնի խաղաղությունից։ Այս մասին այսօր ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։ Միրզոյանը չհերքեց, որ հակամարտության շրջանից դեռևս կան գործոններ, որոնք խանգարում են խաղաղությանը, սակայն ամեն ինչ կոճակի մեկ սեղմամբ չի լուծվում։
«Այո՛, կան պահվող անձինք, և նրանց գոյությունը Բաքվի բանտերում չի նպաստում խաղաղությանը։ Հիմա ձեր տրամաբանությամբ պետք է գնանք, ասենք՝ մինչև այս հարցը չլուծվի, մենք չենք ստորագրելու խաղաղության համաձայնագիրը։ Ո՞նց եք կարծում՝ սա ավելի շուտ կմոտեցնի՞ մեզ բոլոր հարցերի վերջնական հանգուցալուծմանը, թե՞ գնանք, ասենք, որ խաղաղությունը ստորագրում ենք, այս հարցում էլ գործակցում, այն մյուսում էլ, և տեսանելի ապագայում կստեղծվի իրավիճակ, որ այդ մնացող հարցերն էլ ավելի հեշտ կլինի լուծել»,- ձեռքն ամբիոնին խփելով ասաց Միրզոյանը։
Արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը հիշեցրեց, որ Հայաստանն Ադրբեջանի հետ ունի նախաստորագրված խաղաղության համաձայնագիր, առևտուր, որոնք նպաստում են խաղաղությանը, և մնացել է գնալ վերջնական ստորագրման ու վավերացման և խաղաղությունը դնել ինստիտուցիոնալ հիմքերի վրա։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: