5 օրվա ընթացքում Ռուսաստանում ինքնաթիռներների «ականապատման» մասին մի քանի ահազանգ է եղել

Բաժանորդագրվել

Վերջին ահազանգը ստացվել է այսօր Թուրքիայի օդային տարածքում՝ Միներալնիե Վոդի-Անթալիա չվերթից։ Ահազանգը ստանալուց հետո համապատասխան ստորաբաժանումները բարձր պատրաստության վիճակի են բերվել։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանում վերջին 5 օրվա ընթացքում 4 հաղորդում է եղել, իբր ուղևորատար չվերթերում պայթուցիկ սարքերի տեղադրված լինելու մասին։

Shot-ի տեղեկություններով՝ «ականապատված» առաջին ինքնաթիռը S7 Airlines ավիաընկերության Airbus A320 օդանավն էր, որը նոյեմբերի 13-ին Նովոսիբիրսկից Բիշքեկ էր թռչում։ Ինքնաթիռում եղել է 158 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Ինքնաթիռը հասել է Ղրղզստան, որտեղ այն ստուգվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։ Կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել։ Երկրորդ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ին՝ անհայտ անձինք հայտնել են «Պոբեդա» ավիաընկերության Մոսկվա-Չեբոքսարի չվերթի օդանավում տեղադրված պայթուցիկ սարքի մասին։ Boeing 737-ի ստուգումից հետո նույնպես կասկածելի որևէ բան չի հայտնաբերվել։

Երկու այլ միջադեպեր էլ տեղի են ունեցել «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռի հետ։ Առաջինը` նոյեմբերի 16-ին էր և կապված էր Մոսկվա-Բաթումի չվերթի հետ։ Երկրորդը`այսօր, Միներալնիե Վոդիից Թուրքիա թռիչող ինքնաթիռի հետ։ Երկու դեպքում էլ պայթուցիկ սարքերի մասին հաղորդագրությունները չեն հաստատվել։

Բոլոր դեպքերում էլ անձնակազմը գործել է հրահանգների համաձայն, ինքնաթիռներում խուճապ չի եղել։ Ահազանգը ստանալուց հետո համապատասխան ստորաբաժանումները բարձր պատրաստության վիճակի են բերվել։

Leave a comment