Երբ մարդիկ զոհվում են «Բայրաքթարների» տակ, դուք միլիարդատերեր եք դառնում. Փաշինյանը՝ ընդդիմությանը

Երբ մարդիկ զոհվում են «Բայրաքթարների» տակ, դուք միլիարդատերեր եք դառնում. Փաշինյանը՝ ընդդիմությանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Էտ որ ասում եք, թե մարդիկ ասում են, որ չէին ուզում իրենց զավակները զոհվեին «Բայրաքթարների» տակ, այո ճիշտ եք ասում։ Բայց քանի կար Ղարաբաղի շարժումը, մարդիկ ուզեին թե չուզեին իրենց զավակները պիտի զոհվեին «Բայրաքթարների» տակ։ Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Այսօր դուք ոչ թե մեղադրում եք որ մարդիկ զոհվել են «Բայրաքթարների» տակ, այլ մեզ մեղադրում եք, որ մարդիկ չեն զոհվում «Բայրաքթարների» տակ, որովհետև, երբ որ մարդիկ զոհվում են «Բայրաքթարների» տակ դուք միլիարդատերներ եք դառնում։ Հայ զինվորների հացը գողացողները այստեղ հերթով նստած են։ Այդ թվում դու՝ զորամասերից հոսանք գողացող։ Բա այդ  64 մլրդի քրեական գործը որ հարուցվել է, բա ինչի համար է հարուցվել, որովհետև դպրոցներից գողացել եք, զորամասերից գողացել եք, պետությունից գողացել եք և ազգային մեծ բարերար։ 64 մլրդ-ի գող ազգային մեծ բարերար»,-ասաց վարչապետը։ 

Դիմելով ընդդիմությանը Փաշինյանը հարցրեց, թե ինչո՞ւ այլևս չկան Արցախի դրոշները։ 

«Էտ մենք ենք դավաճանը, թե դուք։ Մենք եկել ենք պարզ ու թափանցիկ ասել ենք, որ մենք հրաժարվում ենք, մենք առերեսվել ենք և այդ քաղաքականությունից հրաժարվել ենք։ Ասել եմ ուղիղ որ Հայաստանը հրաժարվում է Ղարաբաղի շարժումից և դուք ուզում եք ասեք որ ինձ վարչապետով չեք դիմում։ Ասեցի Ղարաբաղյան շարժումը դադարեցնում ենք, դրոշները գողի նման հանեցիք։ Դուք ենթարկվում եք այն քաղաքական գծին, որը ես եմ որոշում»,-ասաց վարչապետը։  

Ըստ Փաշինյանի ընդդիմադիրները դավաճաններ են, որովհետև նրանցից ոչ ոք չի եկել ասել, որ փոխում են իրենց քաղաքականությունը։ 

«Դուք դավաճանել եք ձեր հայտարարություններին և գողին բարերար չփորձեք կոչել»,-ասաց վարչապետը։

 

Leave a comment