Չինաստան կատարած այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հետ տարել էր «միջուկային ճամպրուկը»:
Սարքը նախատեսված է երկրի ռազմավարական միջուկային ուժերի կառավարման համար։
Ըստ տեղեկությունների՝ Պուտինին ուղեկցող օգնականներից մեկը լրագրողներին հաստատել է, որ իր ձեռքին եղած ճամպրուկը հատուկ սարք է, որը նախատեսված է Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերը կառավարելու համար։