Քրեական հեղինակություն «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության մեղադրանքով հետախուզվող Հարություն Սահակյանին փոխանցել են ՀՀ-ին

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Հ.Ս.-ին հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին:

Հ.Ս.-ն մեղադրվում է մի խումբ անձանց կողմից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն, մի խումբ անձանց կողմից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն և ակոսափող հրազենի փամփուշտներ ձեռք բերելու և պահելու համար:

Գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Հ.Ս.-ի տեղափոխումը Երևան:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment