https://arm.sputniknews.ru/20261118/hajastani-3-khvoshvor-operatvornery-tuganvel-en-109481597.html
Հայաստանի 3 խոշոր օպերատորները տուգանվել են
Հայաստանի 3 խոշոր օպերատորները տուգանվել են
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը տուգանել է Հայաստանի էլեկտրոնային հաղորդակցության շուկայի երեք… 18.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-18T15:49+0400
2026-11-18T15:49+0400
2026-11-18T15:49+0400
հայաստան
վիվա-մտս
ucom ընկերություն
«տելեկոմ արմենիա»
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/09/16/24557396_0:84:1601:984_1920x0_80_0_0_6d97258d209c3fb3a2aba9141b34c596.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը տուգանել է Հայաստանի էլեկտրոնային հաղորդակցության շուկայի երեք խոշոր օպերատորներին՝ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ին, «Յուքոմ» ՓԲԸ-ին և «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ին։ Լուրը հրապարակվել է հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում։«Օպերատորների նկատմամբ ընդհանուր շուրջ 87.5 մլն դրամի չափով տուգանք է կիրառվել հակամրցակցային համաձայնություն կնքելու համար»,– ասված է հաղորդագրությունումԻրականացված վարույթով պարզվել է, որ օպերատորները գրեթե միաժամանակ վերանայել են վճարահաշվարկային կազմակերպությունների՝ «Թել Սել», «Իզի Փեյ», «Իդրամ» և «Ֆասթ Շիֆթ» ընկերությունների հետ համագործակցության պայմանները՝ ներկայացնելով նույնանման առաջարկներ՝ միջնորդավճարների չափերը նվազեցնելու պահանջով։Այնուհետև, նոր սակագների շուրջ համաձայնության չգալով, օպերատորները միակողմանիորեն դադարեցրել են վերջիններիս հետ գործող պայմանագրերը՝ նպատակ ունենալով առաջ մղել իրենց հետ փոխկապակցված վճարային համակարգերը՝ «Մոբիդրամ», «Յուփեյ» և «Թիմ Փեյ»։Պայմանագրերի լուծումից անմիջապես հետո արձանագրվել է օպերատորների սեփական հավելվածների ներբեռնումների, հաճախորդների թվի և վճարային հոսքերի կտրուկ աճ։Այդ ցուցանիշները նվազել են միայն հանձնաժողովի միջամտությամբ՝ միջանկյալ միջոցի կիրառումից հետո։Հիշեցնենք, որ 2026 թվականի փետրվարին հանձնաժողովը միջանկյալ միջոց էր կիրառել, որի արդյունքում վերականգնվել էին նախկին պայմանագրային հարաբերությունները, սպառողները կրկին հնարավորություն էին ստացել օգտվելու նշված վճարային համակարգերից։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/09/16/24557396_88:0:1511:1067_1920x0_80_0_0_249b572408e39bb53164f7d8c5a3d79c.jpg.webp
հայաստան, վիվա-մտս, ucom ընկերություն, «տելեկոմ արմենիա»
հայաստան, վիվա-մտս, ucom ընկերություն, «տելեկոմ արմենիա»
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը տուգանել է Հայաստանի էլեկտրոնային հաղորդակցության շուկայի երեք խոշոր օպերատորներին՝ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ին, «Յուքոմ» ՓԲԸ-ին և «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ին։ Լուրը հրապարակվել է հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում։
«Օպերատորների նկատմամբ ընդհանուր շուրջ 87.5 մլն դրամի չափով տուգանք է կիրառվել հակամրցակցային համաձայնություն կնքելու համար»,– ասված է հաղորդագրությունում
Իրականացված վարույթով պարզվել է, որ օպերատորները գրեթե միաժամանակ վերանայել են վճարահաշվարկային կազմակերպությունների՝ «Թել Սել», «Իզի Փեյ», «Իդրամ» և «Ֆասթ Շիֆթ» ընկերությունների հետ համագործակցության պայմանները՝ ներկայացնելով նույնանման առաջարկներ՝ միջնորդավճարների չափերը նվազեցնելու պահանջով։
Այնուհետև, նոր սակագների շուրջ համաձայնության չգալով, օպերատորները միակողմանիորեն դադարեցրել են վերջիններիս հետ գործող պայմանագրերը՝ նպատակ ունենալով առաջ մղել իրենց հետ փոխկապակցված վճարային համակարգերը՝ «Մոբիդրամ», «Յուփեյ» և «Թիմ Փեյ»։
Պայմանագրերի լուծումից անմիջապես հետո արձանագրվել է օպերատորների սեփական հավելվածների ներբեռնումների, հաճախորդների թվի և վճարային հոսքերի կտրուկ աճ։
Այդ ցուցանիշները նվազել են միայն հանձնաժողովի միջամտությամբ՝ միջանկյալ միջոցի կիրառումից հետո։
Հիշեցնենք, որ 2026 թվականի փետրվարին հանձնաժողովը միջանկյալ միջոց էր կիրառել, որի արդյունքում վերականգնվել էին նախկին պայմանագրային հարաբերությունները, սպառողները կրկին հնարավորություն էին ստացել օգտվելու նշված վճարային համակարգերից։