Սի Ցզինպինը խախտել է արարողակարգը՝ Չինաստան ժամանելիս օդանավակայանում անձամբ դիմավորելով Թրամփին

Քաղաքականություն

18.11.2026 | 14:34

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Չինաստանի Շենժեն քաղաք՝ մասնակցելու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) առաջնորդների գագաթնաժողովին։ Թրամփն ԱՄՆ գործող նախագահներից առաջինն է, որն այցելել է այս քաղաք․ այն երկրի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների կենտրոնն է և համարվում է Չինաստանի պատասխանը Սիլիկոնյան հովտին։

CNN-ը գրում է, որ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը Շենժենի օդանավակայանում ԱՄՆ նախագահին դիմավորել է ինքնաթիռի սանդուղքի  մոտ։

Չինաստանում, որտեղ արարողակարգային կանոններին մեծ նշանակություն են տալիս, Սի Ցզինպինի  ներկայությունը Շենժենի օդանավակայանի կարմիր գորգի վրա ընդգծում է, թե որքան կարևոր է Չինաստանի համար ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունը։

Այս տարվա սկզբին էլ Թրամփն անձամբ էր դիմավորել Սիին, երբ վերջինս ինքնաթիռով ժամանել էր Էնդրյուս ռազմաբազա։

Վերջին տարիներին Չինաստանի դիվանագիտական արարողակարգի համաձայն՝ պետության ղեկավարը, որպես կանոն, հյուրերին օդանավակայանում չի դիմավորում։

Երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ ժամանել էր Շենժեն, նրան դիմավորել էր Սի  Ցզինպինի ազդեցիկ աշխատակազմի ղեկավար Ցայ Ցին։ Սա նույնպես արարողակարգային առումով անսովոր բարձր մակարդակի ընդունելություն է։

CNN-ը գրում է, որ վերջին անգամ Սի Ցզինպինին օդանավակայանում տեսել են այն ժամանակ, երբ նա երկրի փոխնախագահն էր և դիմավորում էր ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment