ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրության ընդլայնման նախագիծը

Հասարակություն

18.11.2026 | 14:05

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ընդլայնման նախագիծը՝ 53 կողմ, 0 դեմ և 29 ձեռնպահ ձայներով։

Նախագծով նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից համակարգում ընդգրկել մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող շուրջ 350 հազար աշխատողի։ Ամսական 10 800 դրամ ապահովագրավճարից 4 400 դրամը կվճարի պետությունը, 4 400-ը՝ գործատուն, իսկ 2 000-ը՝ աշխատողը։

Համակարգում նախատեսվում է ընդգրկել նաև էլեկտրոնային հարթակներով աշխատող տաքսու վարորդներին։

Ըստ նախագծի՝ քաղաքացիները հնարավորություն կունենան կամավոր ապահովագրել նաև ընտանիքի անդամներին։

Հիշեցնենք, որ Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է 2026 թվականի հունվարի 1-ից։

Այս պահից ծրագրի շահառուներն են մինչև 18 տարեկան երեխաները, 65 տարեկան և բարձր անձինք, սոցիալապես անապահով խմբերը, հաշմանդամություն ունեցող անձինք և զոհված զինծառայողների ընտանիքները։ Բացի այդ, համակարգում ընդգրկված են նաև 200,001 դրամ և ավելի աշխատավարձ ստացող վարձու աշխատողները, ինչպես նաև ինքնազբաղվածները՝ անհատ ձեռնարկատերերն ու նոտարները։

Leave a comment