Իսկ դուք արդյոք խաղաղություն կպահեի՞ք բարոյապես թուլացող ու օտարների ձեռքին խաղալիք դարձած հարևան երկրի հետ. Արտակ Զաքարյան

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

«…Եվ Պոլսից մինչև պատժված Սասուն՝

Հայոց աշխարհի ամե՜ն մի մասում

Անբան անասուն դառնալը թվաց մի մե՜ծ արժանիք.

Թող կթե՛ն, շորթե՛ն,

Միայն… չմորթե՜ն,

Միայն… չմորթե՜ն…»

Այս տողերը վերցված են Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից՝ մասնավորապես պոեմի «Ղողանջ Նախճիրի» հատվածից։

Սևակի նկարագրությամբ՝ այսպիսին էին տրամադրություններն Արևմտյան Հայաստանում՝ Ցեղասպանությունից առաջ: Իսկ ինչպիսի՞ն են տրամադրություններն այսօրվա՛ Հայաստանում…

«…Ոչինչ, որ մեր երկրի սուվերեն տարածքներն օկուպացրել են, մեր ժողովրդի մի մասին հայրենազրկել են… Ոչինչ, որ ունեզրկել ու էթնիկ զտումների են ենթարկել, մեր մշակույթն ու պատմությունը իրենց ուզած ձևով են գրել… Ոչինչ, որ մեր անվտանգության հաշվին իրենց համար ռազմավարական ճանապարհ ու կապ են ստեղծում, որպեսզի ավելի սեղմեն մեր վզի օղակը… Ոչի՛նչ, որ իրենց հարմար ձևով սահման են գծում և իրենց ուզած սահմանադրությունն են պարտադրում՝ միայն թե… խաղաղություն լինի…»:

Իսկ դուք արդյոք խաղաղություն կպահեի՞ք բարոյապես թուլացող ու օտարների ձեռքին խաղալիք դարձած հարևան երկրի հետ: Հատկապես, երբ ձեր երազանքն է վերջնականապես դուրս մղել նրան իր տարածքներից:

Խաղաղությունն անհրաժեշտություն է, և դրա առաջին նախապայմանն ազգային օրակարգի շուրջ համախմբումն ու հանրային համերաշխությունն է: Մենք պետք է ուժեղանանք նախ բարոյապես, ինչպես նաև անվտանգային ու ռազմա-պաշտպանական առումներով (այլընտրանք չունենք): Պետք է տնտեսապես արագ զարգանանք, դուրս գանք օտարահաճո վտանգավոր ու ավանտյուրիստական խաղերից, վերարժևորենք հարաբերությունները մեր իրական և բնական դաշնակիցների հետ, ու ծանր դասեր քաղենք վերջին տաս տարիների ողբերգական իրադարձություններից՝ և՛ ներքին և՛ արտաքին հարաբերությունների առումով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment