4.3 բալանոց երկրաշարժ Վանում

Թուրքիայի ներքին գործերի նախարարության «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD) հայտնել է, որ 4.3 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել Վանի նահանգի Գեվաշ շրջանում։ Նշվել է, որ երկրաշարժը տեղի է ունեցել 18։57-ի սահմաններում 13.61 կմ խորություն։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Հաղորդվել է նաև, որ օրվա ընթացքում Վանա լճում ու հարակից տարածքներում մի քանի հետցնցում է գրանցվել։ Երկրաշարժի հետևանքով տուժածներ չկան։

Բացի այդ 5.9 բալանոց երկրաշարժ է գրանցվել նաև Ռումինիայում, որը զգացվել է նաև Ստամբուլում։

Leave a comment