Հայաստանում 2 նոր կոմիտե կստեղծվի

ՀՀ Ազգային ժողովը 50 կողմ, 25 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխությունները։ Նախագծով վերանվանվում են երկու պետական կոմիտեներ և փոխվում է դրանց ենթակայության կարգը։

Ինչու է դա կարևոր. Ըստ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) պաշտոնյաների՝ կառուցվածքային այս փոփոխությունները կթուլացնեն բյուրոկրատիան։ Կոմիտեների հետ նախարարության միջնորդավորված հաղորդակցության մեկ օղակի կրճատումը դրական կանդրադառնա որոշումների ընդունման և գործընթացների առավել արագ ու արդյունավետ իրականացման վրա։

Օրենսդրական փոփոխությունների առանցքային մանրամասները.

  • Հողի և ջրի կոմիտե.

    • Ջրային կոմիտեն վերանվանվում է Հողի և ջրի կոմիտե։

    • Կոմիտեն դուրս է բերվում ՏԿԵ նախարարության կազմից և այսուհետ գործելու է ուղղակիորեն ՀՀ կառավարության ենթակայության տակ։

  • Պետական ակտիվների կառավարման կոմիտե.

  • Կառավարման արդյունավետության բարձրացում.

Leave a comment