Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպումը 2013 թվականից ի վեր երկու առաջնորդների 50-րդ հանդիպումն է։
«Խորհրդանշական է, որ այսօրվա հանդիպումը մեր երրորդ անձնական հանդիպումն է ընթացիկ տարվա սկզբից ի վեր և 50-րդը՝ 2013 թվականից սկսած»,- ասել է Չինաստանի նախագահը։
Նա հստակեցրել է, որ խոսքը վերաբերում է ինչպես երկու երկրների ղեկավարների առերես հանդիպումներին, այնպես էլ տեսակապի միջոցով կայացած շփումներին։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Շենչժենում կայացած հանդիպման ընթացքում հայտարարել է, որ ռուս-չինական հարաբերությունները մնում են անսասան՝ անկախ դժվարություններից և միջազգային իրադրության փոփոխություններից։
«Մեր համատեղ հաստատակամ ղեկավարության ներքո չին-ռուսական հարաբերությունները եղել և մնում են կայուն, ինչպես լեռը դժվարությունների առջև», – նշել է Չինաստանի առաջնորդը։