Ռուսաստանի և Հայաստանի ճարտարապետական ժառանգությունը պարզապես երկու առանձին պատմություն չէ, այլ պրոֆեսիոնալ ստեղծագործության, փոխադարձ ազդեցության և մշակութային փոխանակման ընդհանուր տարածություն
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ճարտարապետությունը միայն շենքերն ու փողոցները չեն, այլ նաև մարդկանց, գաղափարների ու մշակույթների պատմություններ։ Ռուս ճարտարապետները մասնակցել են հին Երևանի տեսքի ձևավորմանը, իսկ հայերը ստեղծել են Մոսկվայի նշանավոր կառույցները։ Ռուսաստանի և Հայաստանի ճարտարապետական ժառանգությունը պարզապես երկու առանձին պատմություն չէ, այլ պրոֆեսիոնալ ստեղծագործության, փոխադարձ ազդեցության և մշակութային փոխանակման ընդհանուր տարածություն: Առաջարկում ենք անցնել թեստը և ստուգել ձեր գիտելիքներն այս բնագավառում։