«Մենք չենք հրաժարվել ո՛չ դոլարից, ո՛չ եվրոյից». Պուտինի ելույթը ԱԽՏՀ-ի գագաթնաժողովում

https://arm.sputniknews.ru/20261118/menq-chenq-hrazharvel-voch-dvolaric-voch-evrvojic-putini-elujty-akhth-i-gagatnazhvoghvovum-109459155.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Путин: Россия стала мировым рекордсменом по числу введенных против страны санкций

Sputnik Արմենիա

Путин: Россия стала мировым рекордсменом по числу введенных против страны санкций

2026-11-18T08:26+0400

true

PT0M43S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/12/109458935_240:0:1680:1080_1920x0_80_0_0_92b3e4b7d53aa9a84d1cd98ebc5a9d6f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, վլադիմիր պուտին, չինաստան, եվրամիություն, տեսանյութեր, տեսանյութ, видео

ռուսաստան, վլադիմիր պուտին, չինաստան, եվրամիություն, տեսանյութեր, տեսանյութ, видео

Բաժանորդագրվել

ՌԴ նախագահը նշել է, որ Եվրամիությունն այդպես էլ չկարողացավ հարմարվել ռուսական շուկայից ու էժան էներգակիրներից հրաժարվելու իրողությանը։

Ռուսաստանը չի հրաժարվել ո՛չ դոլարից, ո՛չ եվրոյից։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանում ԱԽՏՀ-ի գործարար գագաթնաժողովում:

«Մենք չենք հրաժարվել ո՛չ դոլարից, ո՛չ եվրոյից։ Իրենք իրենց պատժել են նրանք, ովքեր Ռուսաստանին արգելել են օգտագործել այդ արժույթները»,– ասել է նա։

Նա նշել է, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը դարձել է համաշխարհային տնտեսության կենտրոն, մոլորակի արդյունաբերական և տեխնոլոգիական հանգույց։

Պուտինի խոսքով` Ասիայի երկրները հսկայական թռիչք են կատարել՝ «համաշխարհային գործարանից» վերածվելով նորարարության լոկոմոտիվների։

«Նոր հնարավորություններին հարմարվելու փոխարեն նախկին հեգեմոնները ձգտում են զսպել այն երկրների զարգացումը, որոնք այսօր առաջընթաց են գրանցում։ Ռուսաստանը արժանապատվորեն հաղթահարել է պատժամիջոցների փորձությունը»,– ասել է ՌԴ նախագահը։

Նա ընդգծել է` Ռուսաստանը կայուն կերպով ընդգրկված է աշխարհի խոշորագույն տնտեսությունների շարքում. վերջին երեք տարում ՀՆԱ-ն աճել է ավելի քան 10%-ով, իսկ պետական պարտքն ամենացածր մակարդակներից մեկն է աշխարհում` մոտ 17%։

«Ռուսաստանը թվային փոխակերպման առաջնագծում է, նրա լեզվական մոդելները լավագույններից են աշխարհում, և պատրաստ է ԱԽՏՀ գործընկերների հետ կիսվել տեխնոլոգիաներով, աջակցել նրանց տեխնոլոգիական ինքնիշխանության ամրապնդմանը»,– ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը նշել է, որ Եվրամիությունն այդպես էլ չկարողացավ հարմարվել ռուսական շուկայից ու էժան էներգակիրներից հրաժարվելու իրողությանը՝ աստիճանաբար զիջելով իր դիրքերն ու հնարավորությունները։ ԵՄ երկրներում կենսամակարդակն ընկնում է եվրագոտու համար նվաստացուցիչ տեմպերով։

Պուտինը շեշտել է` համաշխարհային տնտեսական գերիշխանության նախկին լծակներն այլևս չունեն նախկին ահաբեկող ազդեցությունը։

Leave a comment